Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը: Նրանք կոչ են արել անմիջապես դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Այս մասին նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչությունը, տեղեկանում ենք այդ երկրի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են իրադրութունը Գազայի հատվածում ր ընդգծել կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»:
Նշվում է նաև, որ Ֆիդանը, «անդրադառնալով իսրայելական ռեժիմի պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին», հայտարարել է «տարածաշրջանում ճգնաժամի և Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցում կոլեկտիվ ջանքերի կարևորության մասին»։