չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանի և Ռուսաստանի միջև չեղարկվելու է խմբային վիզան

Իրանի և Ռուսաստանի միջև չեղարկվելու է խմբային վիզան

ՌԴ ԻԻՀ դեսպանը հայատարարել է, որ ստորագրվելու է Իրանի և Ռուսաստանի միջև խմբային վիզան չեղարկելու համաձայնությունը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված ասուլիսում, Ռուսաստանում Իրանի դեսպան՝ Քազեմ Ջալալին ասել է.«Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար՝ Ալի Ասղար Մունեսանի Մոսկվա այցելության ժամանակ ստորագրվելու է երկու երկրի միջև խմբային վիզան չեղարկելու համաձայնությունը»:

Ջալալին նշել է, որ ըստ այդ փաստաթղթի, երկու երկրների զբոսաշրջիկները Իրան և Ռուսաստան կուղևորվեն հեղինակավոր տուրիստական ​​ընկերությունների միջոցով և խմբային վիզաներով:

Նշելով, որ զբոսաշրջությունը կարևոր գործոն է երկու երկրի ժողովրդին ճանաչելու համար և ամուր երաշխիք է Իրան-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնելու համար, ՌԴ ԻԻՀ դեսպանը հավաստիացրել է, որ Իրանի պատմությունն ու մշակույթը հզոր ամբողջություն են երկու երկրի միջև զբոսաշրջիկների ուղևորության համար:

 

  • Կիսվել: