ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Իրանի և Չինաստանի համագործակցության մասին փաստաթուղթը խորհրդարանի հաստատման կարիք չունի. Զարիֆ

Իրանի և Չինաստանի համագործակցության մասին փաստաթուղթը խորհրդարանի հաստատման կարիք չունի. Զարիֆ

Իրան-Չինաստան համապարփակ համագործակցության ծրագրի մասին Իրանի արտգործնախարարը գրել է . «Սահմանադրության համաձայն, այս փաստաթուղթը կարիք չունի հաստատվելու խորհրդարանում, քանի որ այն չի ստեղծում որևէ պարտավորություն, բայց դրա պատճենն ուղարկվել է խորհրդարանի նախագահին», գրում է parstoday.com-ը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրապարակել է Իրանի ու Չինաստանի 25-ամյա ռազմավարական համագործակցության ծրագրի համառոտ դրույթները:

Զարիֆը հավելել է. «Վստահ եմ, որ մենք բոլորս կարեկցանքով և համագործակցությամբ երաշխավորելու ենք երկրի ազգային շահերն ու կայուն զարգացումը և Իրանի հպարտությունն ու ժողովրդի բարեկեցությունը՝ հավասարակշռված և համաչափ ամրապնդելով և ընդլայնելով հարաբերությունները աշխարհի հետ»:

Իրանի և Չինաստանի 25-ամյա ռազմավարական համագործակցության ծրագրում նշվում է, որ այս ծրագրի նպատակներն են `խթանել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում, երկարաժամկետ հարաբերությունների ճանապարհային քարտեզ տարբեր ոլորտներում և ստեղծել համապատասխան հարթակ առևտրի ոլորտում համագործակցության զարգացման համար, քաղաքական և տնտեսական, մշակույթային, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկու հին ասիական քաղաքակրթությունների միջև:

  • Կիսվել: