Իրանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները
ԻԻՀ ԱԳՆ Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել և խորհրդակցել է ԱՄԷ ԱԳՆ Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի և Եգիպտոսի ԱԳՆ Բադր Աբդուլ Աթիի հետ՝ տարածաշրջանային զարգացումների և Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող դիվանագիտական գործընթացի վերջին վիճակի վերաբերյալ, գրում է parstoday.ir-ը՝ հղում անելով «Mehr» լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների շուրջ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված փոխըմբռնման համատեքստում։
Գլխավոր դիվանագետներն ընդգծել են երկխոսության շարունակականության և դիվանագիտական լուծումների կիրառման կարևորությունը։
Նաև հույս են հայտնել, որ ընթացող դիվանագիտական գործընթացը կարող է կառուցողական արդյունքներ տալ, որոնք կծառայեն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդմանը։


