Իրանի դպրոցները անցնում են հեռավար ուսուցման
Իրանի դպրոցները անցնում են հեռավար ուսուցման, հաղորդում է Tasnim-ը։
Երկրի կրթության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հեռավար ուսուցումը կսկսվի վաղվանից՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի մահվան կապակցությամբ հայտարարված յոթնօրյա արձակուրդի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


