հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ թշնամանքն ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության անբաժանելի բաղադրիչ մասն է: Նման հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով մարտի 21-ին նշվող Նոուրուզի (իրանական տարեցույցով Նոր տարի) տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության և իրանցի ժողովրդի դեմ թշնամանքն ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության անփոփոխ ​​բաղադրիչն է, ինչն ամեն տարի դրսևորվում է Նոուրուզի առթիվ նրա պաշտոնատար անձանց հայտարարություններում: Իրանցի կանանց աջակցելու մասին կեղծ պնդումները, որոնք միևնույն ժամանակ ուղեկցվում են Իրանի ժողովրդի դեմ խիստ պատժամիջոցների պահպանմամբ և խստացմամբ, ցույց են տալիս ամերիկյան վարչակարգի և նրա հակաիրանական ղեկավարների երեսպաշտությունն ու թշնամանքը», - գրել է Քանաանին Twitter -ում:

 

 

Նոուրուզի առթիվ հայտարարության մեջ Բայդենը նշել էր, որ տոնը «զուգադիպում Է հանուն իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների պայքարող իրանցի կանանց համար դժվարին ժամանակների հետ», և որ «ԱՄՆ-ը կշարունակի հանդես գալ նրանց և Իրանի բոլոր քաղաքացիների կողմից»:

  • Կիսվել: