հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան

Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան

Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը՝ այն միայն կտուժի դրանից, այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ցանկանում ենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով։ Մենք բարձր մակարդակի շփումներ ենք պահպանում երկու երկրների հետ էլ», — ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և ԱՄՆ նախագահների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատեր չենք կառուցում և հակամարտություններ չենք հրահրում, ընդհակառակը՝ կամուրջներ ենք գցում և խաղաղության հիմքեր ստեղծում։ Իրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին ոչինչ չի բերի, ընդհակառակը՝ մեր տարածաշրջանը միայն կպարտվի։ Մենք շարունակում ենք մնալ խաղաղության կողմնակից և այս հարցին մոտենում ենք դրական հույսերով։ Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրումը և լարվածության աճը կհանգեցնեն էլ ավելի մեծ անորոշության մեր տարածաշրջանում։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք ու կամրապնդենք այդ հույսը», — նշել է Էրդողանը։ 

  • Կիսվել: