Իրանի բանակի 321-րդ բրիգադի ստորաբաժանումների մի մասը կտեղակայվի երկրի հյուսիսարևմտյան սահմաններին
Մարանդ քաղաքում տեղակայված Իրանի բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի ստորաբաժանումների մի մասը գործուղվել է երկրի հյուսիսարևմտյան սահմանային շրջաններ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, գրում է parstoday.com-ը:
Իրանի բանակի հյուսիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն այսօր ասել է.«Արևելյան Ատրպատական նահագի ստորաբաժանումների մի մասը պատրաստվածության է բերվել նախատեսված սահմանային տարածքներում տեղակայվելու համար»:
Նշելով, որ ժողովրդի անվտանգության ու խաղաղության և երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքն Իրանի բանակի կարմիր գիծն է, գեներալ Հաջիլուն հավելել է.«Թշնամիները պետք է իմանան, որ եթե Իրանի անվտանգության դեմ ուղղված որևէ գործողություն իրականացնեն, խիստ պատասխան կստանան»:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին քաղաքը գտնվում է ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի սահմանների մոտ: