հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կիրակի Թեհրանից մեկնել է Շվեյցարիա՝ Միացյալ Նահանգների հետ երեքշաբթի նախատեսված բանակցություններին ընդառաջ: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ Իրանը և Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը. շաբաթ օրը հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաղչին փետրվարի սկզբին Մասկատում կայացած բանակցությունների առաջին փուլը ՛՛լավ սկիզբ՛՛ է անվանել:

  • Կիսվել: