կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ

Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Քաթարի մայրաքաղաքում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Համաձայն հայտարարության, որը նաև մեջբերում է Reuters-ը, Իրանի արտգործնախարարը համաձայնել է «շարունակել համագործակցությունը ՀԱՄԱՍ շարժման նպատակներին հասնելու համար»։

Ըստ BBC-ի,Դոհայում կայացած հանդիպման ժամանակ Աբդոլահիանը,  ՀԱՄԱՍ-ի պնդմամբ, գովասանքով է արտահայտվել Իսրայելի վրա հարձակումը,  այն, իբր,  անվանելով «պատմական հաղթանակ»։ Ըստ նրա,  դա հարված էր նրան, ինչն իրանցի նախարարն անվանել է Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների զավթում:

  • Կիսվել: