չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրաքի դեսպանին. դժգոհություն է հայտնել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրաքի դեսպանին. դժգոհություն է հայտնել

Իրաքի դեսպանը կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ «անջատողական խմբավորումների անդամները նույնպես պաշտոնական արարողության են հրավիրվել Իրաքի Քրդստանի տարածաշրջանում», Fars News գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նասեր Քանանին:

Ըստ Քանանիի՝ դատապարտելով վերոնշյալ գործողությունները՝ Իրանական կողմը նշել է, որ տեղի ունեցածը հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի միջև անվտանգության վերջին համաձայնագրին։
 
«Իրանը նաև հորդորել է իրականացնել համաձայնագրի կետերն ու պայքարել երկու երկրների անվտանգությունը խաթարող գործոնների դեմ»,- հավելել է նա։

  • Կիսվել: