Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հալեպում հարձակվել են իրենց հյուպատոսության վրա
Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա, տուժածներ չկան: Այս մասին հայտնել են Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից:
Նշվում է, որ Իրանը կպատասխանի հարձակմանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տրածվել այն մասին, որ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումներն արդեն Հալեպի կենտրոնում են և վերահսկողություն են հաստատել պետական մի շարք կառույցների նկատմամբ:
Տեղեկություններ կան նաև, որ Հալեպի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: