ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Տարածաշրջանային այցի շրջանակներում Թուրքիա այցելած ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Ստամբուլում հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, գրում է parstoday.com-ը:

Հանդիպման ընթացքում, երկու երկրների պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանայի  ու միջազգային զարգացումների հետ կապված մի շարք հարցեր:

Ուրբաթ օրը Թվիթերում արած գրռման մեջ, նշելով, որ թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներն ու բնակցությունները կառուցողական էին, Զարիֆը հավելել է. «Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում ու Կովկասի տարածաշրջանում համագործակցության հետ կապված հարցեր»:

Նա նշել է. «Տարածաշրջանում կայունության հաստատման միակ ճանապարհը համագործակցությունն է»:

Թուրքիա կատարած այցից առաջ, Զարիֆն այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան:

  • Կիսվել: