կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարն Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել ԻԻՀ դիրքորոշումը պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերաբերյալ

Իրանի ԱԳ նախարարն Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել ԻԻՀ դիրքորոշումը պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերաբերյալ

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն իր օմանցի գործընկեր Բադր Ալբուսաիդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ողջունելով Օմանի սուլթանի կառուցողական ջանքերը, Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է ԻԻՀ դիրքորոշումները պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը։

Հեռախոսազրույցում Օմանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու իր երկրի պատրաստակամությունը։

  • Կիսվել: