կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին

Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին

Արձագանքելով Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Իրանի արտգործնախարարն ասել է. «Ապստամբ մի նախագահ, ով վրեժ էր լուծում իր իսկ ժողովրդից, վերջին չորս տարվա ընթացքում Իրանի ժողովուրդի և մյուսներըավելի նկատմամբ վատ է գործել», գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օր ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Մտահոգիչ է, որ նույն անձն ունի միջուկային պատերազմ սկսելու անվերահսկելի լիցենզիա, ինչը անվտանգության խնդիր է ամբողջ միջազգային հանրության համար»:

ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցների հարձակումը Կոնգրեսի շենքի վրա աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների և դիվանագետների արձագանքին է արժնացել:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձություններին ասել է, որ ԱՄՆ իրադարձություններն ու ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումը որակել է որպես արևմտյան ժողովրդավարության թուլության և խարխլվելու նշան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը որպես ԱՄՆ նախագահ, մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Թեև ես ընդհանրապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, այնուամենայնիվ, հունվարի 20-ին պատշաճ կերպով տեղի կունենա իշխանության փոխանցում»:

 

  • Կիսվել: