Իրանի ԱԳ նախարարի հատուկ օգնականը հանդիպել է Բաշար Ասադի հետ
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով հատուկ օգնականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ՝ քննարկելու այդ երկրի Սիրիայում քաղաքական և այլ զարգացումները, գրում է parstoday.com-ը:
Ալի Ասղար Խաջին, ով այցելել է Դամասկոս, երկուշաբթի օրը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ `քննարկելու երկկողմ հարաբերությունները և Սիրիայի վերջին զարգացումները, ներքին ու միջազգային: իրավիճակը և Աստանայի գործընթացի շրջանակլներում երաշխավոր երկրների առաջիկա հանդիպումը :
Հանդիպման ժամանակ, Ալի Ասղար Խաջին նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացումը ստեղծված իրավիճակում երկու երկրների կարևորագույն գերակայությունն է, հատկապես հաշվի առնելով երկու ժողովուրդների դեմ ԱՄՆ-ի սահմանախ ճնշող պատժամիջոցները: Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Սիրիայի կառավարությանը և ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարում»:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ իր երկրին ցուցաբերած աջակցության համար և շեշտեց սիրիացի ժողովրդի կամքը` պայքարելու բռնազավթման դեմ և արմատախիլ անելու ահաբեկչությունը: Նա նշել է, որ իր երկիրը համաձայն է անցկացնել Սահմանադրական կոմիտեի հերթական նիստը: