երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Իրանական կողմը կարևորել է «3+3» ձևաչափով համագործակցությունը

Իրանական կողմը կարևորել է «3+3» ձևաչափով համագործակցությունը

Իրանը կարևորում է «3+3» ձևաչափով համագործակցությունը։ Այս մասին Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ-Բաղեր Ղալիբաֆը:

Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ:

«Պետք է լայնորեն օգտագործել տնտեսական համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ տրանսպորտային, տարածաշրջանային հաղորդակցությունները»,-ասել է Ղալիբաֆը:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով զարգանում են համագործակցության հարաբերությունները: Նա կարևորել է երկկողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները, համատեղ իրականացվող ծրագրերը՝ համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից: Ադրբեջանական կողմը նշել է, թե, իբր, «մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, համագործակցությանը»:

Հանդիպմանը քննարկվել են նաև այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29-ի շրջանակում կայանալիք խորհրդարանական համաժողովի հետ կապված հարցերը:

  • Կիսվել: