շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանահայ պատգամավորը բարձր է գնահատել դատական իշխանության վերաբերմունքը ոչ մուսուլման բանտարկյալների նկատմամբ

Իրանահայ պատգամավորը բարձր է գնահատել դատական իշխանության վերաբերմունքը ոչ մուսուլման բանտարկյալների նկատմամբ

Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը, բարձր գնահատելով դատական իշխանության վերաբերմունքը ոչ մուսուլման բանտարկյալների նկատմամբ արդարության պահպանման հարցում, հերքելով արտերկրյա ԶԼՄ-ների կողմից նրանց վատ վիճակի մասին տարածած լուրերը, գրում է parstoday.com-ը:

Անդրադառնալով վերջերս Էվին կալանավայր կատարած իր այցելությանը, Արա Շահվերդյանն ասել է.«Այցի նպատակը ոչ մուսուլման բանտարկյալների վիճակի գնահատումն էր»:

Խորհրդարանի պատգամավորը նշել է.«Այցի ընթացքում հանդիպել եմ 20 քրիստոնյա կալանավորների հետ: Այցը արդյունավետ էր»:

Շահվերդյանը շեշտել է.«Այցի ընթացքում լսեցի կալանավորների մտահոգությունները և զրույցի ընթացքում բանտարկյալներն ասացին, որ կալանավայրում դժվարություններ չունեն»:

Նշելով, որ պատասխանատուները ոչ մի խտրականություն չեն դնում մուսուլման ու քրիստոնյան կալանավորների միջև, Շահվերդյանը հավելել է. «Սա շատ լավ երևույթ է: Մենք մենք նաև տեսանք, որ ի տարբերություն համակարգի ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից Իրանում մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման մասին տարածած կեղծ տեղեկատվության, նրանք մյուս կալանվորների նման, անցկացնում են կալանքի շրջանը»:

Նշելով, որ կալանավայրում մուսուլման ու քրիստոնյա բանտարկյալների պայմանները հավասար են, պատգամաորը հավելել է.«Կալանավայրում խտրականություն չի դրվում մուսուլման ու քրիստոնյա բանտարկյալների միջև և սա նշանակում է, որ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույները իրականությանը չեն համապատասխանում»:

 

  • Կիսվել: