չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրան-ԱՄՆ բանակցությունները վերսկսվել են

Իրան-ԱՄՆ բանակցությունները վերսկսվել են

Իրանի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցների վերացման վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլը վերսկսվել է մայրաքաղաքների հետ խորհրդակցությունների համար դադարից հետո: Այս մասին տեղեկացնում է Press TV-ն։

Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլն ընթանում է Օմանի միջնորդությամբ։

Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: