Ինքնալուծարվել է Խորվաթիայի խորհրդարանը
Խորվաթիայի Սաբորը՝ երկրի միապալատ խորհրդարանը՝ այսօր ինքնալուծարման որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ, հայտնում են ԶԼՄ-ները:
«143 կողմ ձայներով մենք որոշեցինք լուծարել Խորվաթիայի խորհրդարանը, հաջողություն եմ մաղթում ձեզ», - քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի խոսնակ Գորդան Յանդրոկովիչը:
Ըստ օրենքի՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը պետք է ընտրություններ նշանակի ապրիլի վերջին-մայիսի սկզբին։