ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ինդոնեզիայում պատանդ են վերցրել Susi Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուին և ուղևորներին

Ինդոնեզիայում պատանդ են վերցրել Susi Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուին և ուղևորներին

Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում ահաբեկչական կազմակերպության անդամները պատանդ են վերցրել ինդոնեզական Susi Air ավիաընկերության նորզելանդացի օդաչուին և նրա հինգ ուղևորներին ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին։

Ինդոնեզիայում Նոր Զելանդիայի դեսպանատան աշխատակիցները տեղյակ են և աշխատում են այդ ուղղությամբ:

«Նրանք մեզ դեռ լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրել տեղի ունեցածի մասին և ինչ են անում իրավիճակը կարգավորելու համար, բայց մենք գիտենք, որ այս գործով աշխատանքներ են տարվում»,- ասել է պաշտոնյան տեղական ռադիոկայանի եթերում:

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական աջակցություն է ցուցաբերում օդաչուի ընտանիքին։

Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Արևմտյան Պապուայի ազգային ազատագրական բանակը, որը հանդիսանում է «Ազատ Պապուա շարժում» անջատողական կազմակերպության ռազմական թևը (Ինդոնեզիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն): Պատանդների դիմաց ահաբեկիչները պահանջում են ճանաչել տարածաշրջանի անկախությունը։

Անցյալ տարվա դեկտեմբերին զինյալները գրավել էին Պակիստանում հակաահաբեկչական կենտրոնը և պատանդներ վերցրել։ Դեռևս անհայտ խմբավորման իսլամիստ զինյալները գրավել են Բաննու շրջանում հակաահաբեկչական կենտրոնը:

  • Կիսվել: