Ինդոնեզիայում կղզիներն անցել են ջրի տակ
Ինդոնեզիայում Բետետ եւ Գունդուլ ոչ մեծ անմարդաբնակ կղզիները ջրի տակն են անցել՝ հայտնվելով ծովի մակարդակից համապատասխանաբար 1 եւ 3 մետր ցածր նշագծին: Այս մասին հայտնել է Jakarta Post թերթը՝ վկայակոչելով շրջակա միջավայրի ինդոնեզական ֆորումի հայտարարությունը։
Բետետը Բերբակ-Սեմբիլանգ ազգային բնայգու բաղկացուցիչ մասն էր:
Պատճառը կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրանալն է։
Ըստ հայտարարության՝ ևս չորս ինդոնեզական կղզի կարող է անհետանալ, եթե ջանքեր չգործադրվեն «օվկիանոսի մակարդակի բարձրանալու դեմ պայքարում»։