շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ցնցված ենք Ինդոնեզիայի մարզադաշտերից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպից․ ՀՖՖ

Ցնցված ենք Ինդոնեզիայի մարզադաշտերից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպից․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի մարզադաշտերից մեկում տեղի ունեցած խաղից հետո ողբերգության կապակցությամբ․ «ՀՖՖ-ում բոլորը ցնցված են այն ողբերգական միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել Ինդոնեզիայում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, հարազատներին և բոլոր տուժածներին»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Ինդոնեզիայի Մալանգի մարզադաշտում երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Արեմի» և «Պերսեբայայի» միջև կայացած խաղից հետո անկարգություններ են սկսվել: Ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել երկրպագուների դեմ, ինչի հետևանքով խուճապ և հրմշտոց է սկսվել:

Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո անկարգությունների և հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 174-ի:

  • Կիսվել: