Ինդոնեզիայում երկրաշարժն առնվազն 14 մարդու կյանք է խլել
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 17-ը տուժել են, փոխանցում է Reuters-ը։
Ինչպես հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ ցնցումները գրանցվել են Ջիրանժանգ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրի մայրաքաղաք Ջակարտայում մի քանի վայրկյան ցնցումներ են գրանցվել։
Ցունամիի մասին նախազգուշացում չի ստացվել։


