Ինդոնեզիայի Լևոտոբի հրաբուխը դարձյալ ժայթքել է
Ինդոնեզիայի Ֆլորես կղզում գտնվող Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է ժայթքել, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ նախօրեին երեկոյան տեղի է ունեցել առաջին ժայթքումը, և գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը բարձրացել է մինչև 10 կմ: Հինգ ժամ անց հաջորդել է երկրորդ ժայթքումը, այս անգամ մոխիրը և հրաբխային ծագման նյութերը հասել են 18 կմ բարձրության:
Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Տուժածների մասին չի հաղորդվում:


