կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ինչու է Բայդենը խոսում մահացածների հետ» հարցին մամուլի քարտուղարը կտրուկ է պատասխանել

«Ինչու է Բայդենը խոսում մահացածների հետ» հարցին մամուլի քարտուղարը կտրուկ է պատասխանել

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հանկարծակի ընդհատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի մասին հարց տվող լրագրողին։
Ճեպազրույցից մի հատված հրապարակել է The Washington Free Beacon-ը Twitter-ում։

Ավելի վաղ պետության ղեկավարը Վաշինգտոնում կայացած համաժողովի ժամանակ դիմել էր կոնգրեսական Ջեքի Վալորսկուն՝ մոռանալով, որ նա մահացել է օգոստոսին ավտովթարից։ Լրագրողներից մեկը Սպիտակ տան ներկայացուցչին հարցրել է, թե ինչու է Բայդենը խոսում մահացած մարդկանց հետ։

«Շփոթության այս պահերը ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում: Ամերիկացիները հետևում են դրան և անհանգստանում», – ավելացրել էր նա:

Ի պատասխան Կարինե Ժան Պիերն ասել է, որ այժմ «խոսելու հերթը չի հասել»։

Միաժամանակ, նույն ճեպազրույցում Բայդենի մամուլի քարտուղարն ասել է, որ նախագահը փորձել է զանգահարել հանգուցյալ կոնգրեսական Վալորսկիին, քանի որ նա «անընդհատ մտածում է» նրա մասին։

Ամերիկացի առաջնորդը, ով այս տարի դառնում է 80 տարեկան, դարձել է պատմության մեջ Միացյալ Նահանգների ամենատարեց նախագահը։ Քննադատները նրան անընդհատ մեղադրում են մտավոր անկման մեջ՝ նշելով նրա հաճախակի թույլ տված սխալները։

  • Կիսվել: