ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ինչպիսի՜ երախտամոռություն. Մասկը պատասխանել է Թրամփին

Ինչպիսի՜ երախտամոռություն. Մասկը պատասխանել է Թրամփին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր թվիթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ իր հասցեին հնչեցրած որոշ մեղադրանքներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Սուտ է, ինձ երբեք ցույց չեն տվել այդ օրինագիծը (ԱՄՆ կառավարության ծախսերն ավելացնելու մասին,-խմբ.)»,-ասել է նա: 

Միաժամանակ Մասկը հայտարարել է, որ Թրամփն առանց իրեն չէր կարող հաղթել նախագահական ընտրություններում: «Ինչպիսի՜ երախտամոռություն»,-գրել է նա: 

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել միլիարդատեր Իլոն Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։ Նա այսպես է արձագանքել լրագրողների խնդրանքներին՝ մեկնաբանելու Մասկի հայտարարությունները, ով քննադատել է հարկերի կրճատումը երկարաձգելու հանրապետական ​​օրինագիծն ու բյուջեն։

«Ես հասկանում եմ, թե ինչու է նա տխուր: Տեսեք, ես և Իլոնը հիանալի հարաբերություններ ունեինք: Չգիտեմ, արդյոք մենք նորից կունենա՞նք դա, թե՞ ոչ: Նա իմ մասին ասել է ամենահիասքանչ բաները և երբեք վատ բան չի ասել, բայց ես վստահ եմ, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ անգամ: Բայց ես շատ հիասթափված եմ Իլոնից: Ես նրան շատ եմ օգնել», - ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ:

  • Կիսվել: