հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչպես են ադրբեջանցի դպրոցականներին հայատյացություն սովորեցնում․ տեսանյութ

Ինչպես են ադրբեջանցի դպրոցականներին հայատյացություն սովորեցնում․ տեսանյութ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանական դպրոցներից մեկի բակում երեխաներին շարքով կանգնեցնում և ստիպում են կրկնել հայտնի ադրբեջանական հակահայկական կարգախոսներ։

Տեսանյութը հրապարակել է ադրբեջանցի իրավապաշտպան Նիջաթ Իմրանը։
«Տեսահոլովակը նկարահանվել է Սումգայիթ քաղաքում։ Եվս մեկ տեսանյութ այն մասին, թե ինչպես են երեխաները մեծանում պատերազմի և ատելության ոգով: Ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հիտլերյան երիտասարդությանը»,- տեսանյութի նկարագրության մեջ գրել է Իմրանը

  • Կիսվել: