Ինչ-որ պահի մենք կխոսենք. Բայդենը՝ իր ու Պուտինի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ «ինչ-որ պահի» կխոսի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բայդենն ասել է. «Համոզված եմ, որ ինչ-որ պահի մենք կխոսենք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բայդենը ԶԼՄ-ների հարցին, թե իր ռուս գործընկերոջը համարու՞մ է «մարդասպան», թե՞ ոչ, պատասխանել էր, որ համարում է: Նա նաև նշել էր, որ Պուտինը «պատասխան կտա» ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության համար: