Ինչ է կատարվում Վրաստանում այս պահին (ուղիղ)
Թբիլիսիում ցուցարարները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի մոտ երթեւեկությունը կաթվածահար է եղել։
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ դեպքի վայրում մոբիլիզացվել են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները։
Նշվում է, որ բացի Թբիլիսիից բողոքի ցույցեր են ընթանում Բաթումում, Զուգդիդիում, Քութայիսիում և Թելավիում։
Հանրահավաքի մասնակիցները փակել են Զուգդիդի-Մեստիա ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ երեկ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, 107 ցուցարար բերման է ենթարկվել, կան բազմաթիվ տուժածներ թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների շրջանում։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թավականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։