շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Իմփիչմենթից հետո Պերուում ընտրել են առաջին կին նախագահին

Իմփիչմենթից հետո Պերուում ընտրել են առաջին կին նախագահին

Պերուի առաջին փոխնախագահ Դինա Բոլուարտեն երդվել է որպես պետության ղեկավար Կոնգրեսում, որտեղ նախօրեին իմփիչմենթի էր ենթարկվել երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոն, հայտնում է Life.ru-ն։

«Ես երդվում եմ Աստծո, հայրենիքի և բոլոր պերուացիների անունով, որ այսուհետ մինչև 2026 թվականի հուլիսի 26-ը բարեխղճորեն կկատարեմ Հանրապետության նախագահի պարտականությունները, որոնք ստանձնում եմ Պերուի սահմանադրության համաձայն»,- ասել է նա։

Հարկ է նշել, որ Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը։

Հիշեցնենք, որ նախօրեին Պերուի խորհրդարանը քվեարկել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկության օգտին, ով ավելի վաղ հայտարարել էր օրենսդիր մարմնի լուծարման և պարետային ժամ մտցնելու մասին։

Պերուի զինված ուժերի և ազգային ոստիկանության միացյալ հրամանատարությունը հայտարարել էր, որ իրենք մտադիր չեն ենթարկվել նախագահ Պեդրո Կաստիլյոյին:

Ավելի ուշ Պերուի ոստիկանությունը ձերբակալել է նախագահ Պեդրո Կաստիլյոյին։ Ըստ տեղի ԶԼՄ-ների նման հայտարարություն է տարածել ոստիկանությունը։

Միաժամանակ, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ երկրի ղեկավարին անվանել է նախկին նախագահ։

  • Կիսվել: