կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մայիսի 23-ին պետական այցով ժամանել է Բաքու։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այցի շրջանակներում երկու երկրների նախագահների դեմ առ դեմ ​​բանակցություններից հետո Իլհամ Ալիևի և Էմոմալի Ռահմոնի գլխավորությամբ կայացել է երկկողմ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։  

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն  «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։

Կողմերը պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։

«Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը», - հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Տաջիկստանի նախագահը։

Վերջում Իլհամ Ալիևը և Էմոմալի Ռահմոնը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

  • Կիսվել: