ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԻԻՀ և ՌԴ ներկայացուցիչները քննարկել են պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների հետ կապված հարցեր

ԻԻՀ և ՌԴ ներկայացուցիչները քննարկել են պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների հետ կապված հարցեր

Վիեննայում Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների հետ կապված հարցեր, գրում է parstoday.com-ը:

Փետրվարի 8-ին Ավստրիայի մայրաքաղաքում վերսկսվել էր Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը՝ Իրանի և «4+1» խմբի պատվիրակությունների մասնակցությամբ։

Սակայն Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մարտի 11-ին իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «Արտաքին գործոնների պատճառով, Վիեննայի բանակցություններում դադար է պետք»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցչության մշտական պատասխանատու Մոհամմադ Ռեզա Ղայեբին և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննարկել են ՀԳՀԾ-ի հետ կապված հարցեր:

Բանակցություններին մասնակից երկրների մեծ մասը ցանկանում է, որ բանակցություններն ավելի արագ ավարտվեն, սակայն վերջնական համաձայնության հասնելու համար նրանք սպասում են մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ ԱՄՆ քաղաքական որոշումներին։

 

  • Կիսվել: