երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսրայելը Կիևին զենք չի մատակարարի. Բենի Գանցը՝ Ուկրաինայի իր գործընկերոջը

Իսրայելը Կիևին զենք չի մատակարարի. Բենի Գանցը՝ Ուկրաինայի իր գործընկերոջը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին ասել է, որ Իսրայելը Կիևին զենք չի մատակարարի, հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կողմերն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Գանցը հաստատել է զենքի մատակարարումից հրաժարվելը՝ վկայակոչելով Իսրայելի առջև ծառացած գործառնական սահմանափակումները:

Հաելենք, որ հոկտեմբերի 19-ին էլ Բենի Գանցն ասել էր, որ Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային մի շարք օպերատիվ պատճառներով։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Իսրայելի իշխանությունները աջակցում են Կիևին՝ տրամադրելով բժշկական և հումանիտար օգնություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելն Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցել ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար:

  • Կիսվել: