երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԻՀՊԿ զորավարժություններն ուղղված չեն Հարավային Կովկասի հարևանների դեմ. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

ԻՀՊԿ զորավարժություններն ուղղված չեն Հարավային Կովկասի հարևանների դեմ. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, ուղղված չեն Հարավային Կովկասում հարևան երկրների դեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հայտարարել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ISNA-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր զինված ուժերի զորավարժությունները տարածաշրջանում ուղղված չեն որևէ հարևան պետության դեմ Հարավային Կովկասում: Նրանք, ովքեր պետք է Իրանի զորավարժությունների անցկացման մասին ծանուցում ստանային, արդեն ստացել են այն և դեռ կստանան՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 17-ին Իրանի ԻՀՊԿ-ն ցամաքային ուժերի զորավարժություններ է անցկացրել Արաքս գետի շրջանում։ 

  • Կիսվել: