ԻՀՊԿ-ն շնորհակալություն է հայտնել Պարսից և Օմանի ծոցերում գտնվող նավերի նավապետներին և սեփականատերերին՝ Իրանի կանոնակարգերը պահպանելու համար
Հորմուզի նեղուցում անվտանգ և կայուն նավարկությունը կապահովվի, քանի որ ագրեսորների սպառնալիքները վերացվում են և նոր ընթացակարգեր են ներդրվում։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային հրամանատարություն:
ԻՀՊԿ-ն նշել է միջազգային առևտրային նավատորմի ներկայացուցիչների հետ կառուցողական փոխգործակցությունը. «Մենք շնորհակալություն ենք հայտնում Պարսից և Օմանի ծոցերում գտնվող նավերի նավապետներին և սեփականատերերին Հորմուզի նեղուցով տարանցման ժամանակ Իրանի կանոնակարգերը պահպանելու և տարածաշրջանային նավագնացության անվտանգության ապահովման գործում նրանց արդյունավետ ներդրման համար»:
Հրամանատարությունից նաև ընդգծել են, որ տարածաշրջանում իրավիճակը մտնում է կայունության նոր փուլ։
Հաղորդվում է, որ «նոր ընթացակարգերի» ներդրումը կկազմի երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքը։


