շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իդեալական պայմաններ են ստեղծված կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար. ԱՀԿ ղեկավար

Իդեալական պայմաններ են ստեղծված կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար. ԱՀԿ ղեկավար

Աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար։ Այս մասին Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ժամանակ ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ըստ էության՝ կորոնավիրուսի ավելի վտանգավոր և ավելի շուտ տարածվող շտամի առաջացման համար իդեալական պայմաններ են ստեղծված՛՛:

Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ օմիկրոն շտամի մեծ տարածվածության, հիվանդության թեթև ընթացքի մասին տեղեկությունները համավարակի ավարտի մասին ՛՛վտանգավոր՛՛ կանխատեսումների հիմք են դարձել, մինչդեռ այդ ասին խոսելը, ըստ նրա, դեռ վաղ է:

 

 

  • Կիսվել: