Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ»-ի բանակցությունների գծով ղեկավարի հետ
Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ» խմբավորման բանակցությունների գծով ղեկավար Խալիլ ալ Հայյայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում հարդադար հաստատելու բանակցությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։
Հանդիպման ընթացքում Հայյան Քալընին է փոխանցել «ՀԱՄԱՍ»-ի դիրքորոշումը կապված ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի կողմից ներկայացված հրադադարի վերջին առաջարկի վերաբերյալ։
Նշվում է, որ «ՀԱՄԱՍ»-ը գնահատում է մշտական հրադադար հաստատելու այդ առաջարկը։ Քալընը իր հերթին ընդգծել է, որ Անկարան շարունակում է իր դիվանագիտական ջանքերը՝ Գազայում համապարփակ հրադադարի հասնելու և խաղաղ բնակիչներին սովամահ անելու քաղաքականությանը վերջ դնելու համար։