ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հյուսիսային հոսքում» դիվերսիաների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի

«Հյուսիսային հոսքում» դիվերսիաների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի

«Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը նախատեսված է անցկացնել ուրբաթ: Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերից գազի արտահոսքի շրջանում գրանցվել են երկու հզոր ստորջրյա պայթյուններ

Ռուսական կողմը Դանիայից պաշտոնապես տեղեկություն է խնդրել «Հյուսիսային հոսքում» արտակարգ իրավիճակի վերաբերյալ՝ դեպքի մասին հայտնի դառնալուն պես։ Գազի արտահոսքի վայրում պայթյունների մասին Դանիայի իշխանությունները ծանուցել են Ռուսաստանի Դաշնությանը։ 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է «Հյուսիսային հոսքի» արտահոսքի հետաքննության անհրաժեշտության մասին։

  • Կիսվել: