երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հյուսիսային հոսք»-ում միջադեպերի համատեղ հետաքննությունից հրաժարվելը ճշմարտությունը թաքցնելու փորձ է. ՌԴ դեսպան

«Հյուսիսային հոսք»-ում միջադեպերի համատեղ հետաքննությունից հրաժարվելը ճշմարտությունը թաքցնելու փորձ է. ՌԴ դեսպան

Ռուսաստանը որևէ իրավական խոչընդոտ չի տեսնում «Հյուսիսային հոսք» գազատարի միջադեպերի հետաքննության շուրջ եվրոպական երկրների հետ համատեղ աշխատանքի համար՝ հայտարարել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը:

Նրա խոսքով՝ փոխգործակցությունից հրաժարումը Ռուսաստանը կդիտարկի որպես տեղի ունեցածի իրական պատկերը թաքցնելու փորձ:

«Դատելով ստացվող տեղեկություններից՝ մեր արևմտյան գործընկերների մոտ խնդիրներ են առաջացել Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի համատեղ քննչական խմբի ստեղծման հետ կապված։ Այսինքն՝ նրանք նույնիսկ միմյանց հետ պատրաստ չեն կիսվել հետաքննության արդյունքներով, ինչը, իմ կարծիքով, շատ բան է ցույց տալիս»,- նշել է ռուս դիվանագետը, հավելել՝ ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը, ապա ՌԴ համապատասխան գերատեսչությունները և «Գազպրոմ» ընկերությունը պետք է մասնակցություն ունենան միջադեպի հանգամանքների պարզաբանմանը:

Նեչաևը կոչ է արել հաշվի առնել, որ «հենց ռուսական կողմն է գլխավոր տուժողը ինչպես իր կառուցած գազամուղների վնասման, այնպես էլ գազի զգալի ծավալների կորստի հետևանքով»:

  • Կիսվել: