ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Հյուսիսային հոսք»-ի խողովակաշարերից գազի արտահոսքի շրջանում ստորջրյա պայթյուններ են գրանցվել

«Հյուսիսային հոսք»-ի խողովակաշարերից գազի արտահոսքի շրջանում ստորջրյա պայթյուններ են գրանցվել

«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերից գազի արտահոսքի շրջանում գրանցվել են երկու հզոր ստորջրյա պայթյուններ, հայտնել է Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը:

Նշենք, որ նախօրեին Nord Stream 2 AG ընկերությունը հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի գծերից մեկում, որը կառուցումից հետո շահագործման չի հանձնվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով և լցվել է տեխնիկական գազով, արտակարգ դեպք է գրանցվել Դանիայի ջրերում, որն ուղեկցվել է ճնշման կտրուկ անկմամբ:

Nord Stream AG ընկերությունը հայտնել է նաև «Հյուսիսային հոսքի» երկու գծերի վրա ճնշման նվազման մասին, որը դադարեցվել է օգոստոսի վերջից, սակայն լցված է եղել գազով:

  • Կիսվել: