ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հույն հոգևորականը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Հյուսիսային Կիպրոսից

Հույն հոգևորականը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Հյուսիսային Կիպրոսից

Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս գան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից: Այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է Ամերիկայի ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ չենք հասել մեր Կիպրոսի ազատագրման և միասնական Կիպրոսի մեր նպատակին»-ասել է նա՝ Կիպրոսում թուրք զինվորների ներկայությունը «օկուպացիա» որակելով։ Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում:

Նրա խոսքերով՝ իրենց մտահոգում է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ:

 

  • Կիսվել: