հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Հութիները կշարունակեն հարձակումներն իսրայելական նավերի վրա

Հութիները կշարունակեն հարձակումներն իսրայելական նավերի վրա

Եմենի հյուսիսում կառավարող հութիների շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը, չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնությանը, կշարունակի հարձակումները Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա՝ մինչև պաղեստինյան Գազայի հատված մարդասիրական օգնության շրջափակման վերացումը: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդեսալամը:

Նա, նկատի ունենալով Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի ռմբակոծությունը, նշել է. «Մեր պատասխանը իսրայելական կազմավորմանը անխուսափելի է»:

Al Jazeera-ն հիշեցրել է երեքշաբթի Օմանի Սուլթանության ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ իր միջնորդությամբ ԱՄՆ-ն ու Սանայի իշխանությունները հրադադարի մասին համաձայնագիր են կնքել: Այն նախատեսում է փոխադարձաբար հրաժարվել միմյանց օբյեկտների, այդ թվում՝ Կարմիր ծովում և Բաբելմանդեբի նեղուցում ամերիկյան նավերի վրա հարձակումներից:

  • Կիսվել: