Հութիները բալիստիկ հրթիռներով հարձակվել են Իսրայելի Պաշտպանության նախարարության շենքի վրա
Հութիների «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Թել Ավիվում Իսրայելի Պաշտպանության նախարարության շենքի վրա։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այսօր իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եմենից արձակված հրթիռի պատճառով երկրի կենտրոնական հատվածի մի քանի շրջաններում օդային հարվածի ազդանշաններ են հնչել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են հրթիռը։
Այլ տեղեկություններ, այդ թվում՝ զոհերի և ավերածությունների մասին, չեն հաղորդվում: