Հուսով եմ, որ Հայաստանը կանդամակցի Եվրամիությանը․ Մարկուս Ռիտեր
Եվրամիությունը բավական լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգի առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ավարտելով իր առաքելությունը Հայաստանում։
Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրամիությանը եւ նույնիսկ քննարկում է ապագայում անդամակցելու հնարավորությունը։ «Հուսով եմ՝ դա մի օր տեղի կունենա»,- նշել է առաքելության ղեկավարը։
Ռիտերը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղ տարածաշրջան, որտեղ մարդիկ կգան զբոսաշրջության եւ առեւտրի համար, քանի որ դա հրաշալի տարածաշրջան է՝ հարուստ պատմությամբ եւ մշակույթով։


