ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հունվարի 1-ից ղազախական նավթը կարտահանվի Թուրքիա

Հունվարի 1-ից ղազախական նավթը կարտահանվի Թուրքիա

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ աշխարհը սուզվում է էներգետիկ ճգնաժամի մեջ, Թուրքիան աստիճանաբար բարձրացնում է իր զբաղեցրած աշխարհագրական դիրքի էներգետիկ կարևորությունը, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Այսպես՝ Թուրքիայի տարածքով են անցնում նավթի 2 և բնական գազի 5 միջտարածաշրջանային էներգուղիներ։ Գազի և նավթի համաշխարհային պաշարների 60 տոկոսն ունեցող Մերձավոր Արևելքի ու Կասպից ծովի ավազանի համար Թուրքիան, որպես Էներգաշուկա, արդեն իսկ առանցքային երկիր է։

2023-ի հունվարի 1-ից Ղազախստանը կսկսի նավթի առաքումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Ղազախստանի վարչապետ Ալիհան Իսմայիլովը հայտարարել է, որ իրենք հատուկ ճանապարհային քարտեզ են մշակել նավթի արտահանումը դիվերսիֆիկացնելու համար։

«Պայմանավորվածություն ունենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1.5 մլն տոննա նավթ արտահանելու վերաբերյալ։ Աշխատում ենք բեռնափոխադրումների ծավալը հետագայում հասցնել 6-ից մինչև 6.5 մլն տոննայի»։

Բացի այդ, Ղազախստանի վարչապետը նշել է, որ ապագայում ղազախական նավթը կարող է փոխադրվել Բաքու-Սուպսա եւ Բաքու-Բաթում խողովակաշարերով։

  • Կիսվել: