երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հունգարիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Հունգարիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Հունգարիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ ընտրատեղամասերը բացվել են, քաղաքացիները քվեարկում են միամանդատ ընտրատարածքի թեկնածուի և կուսակցության օգտին:

Ընտրություններին մասնակցում է ընդհանուր առմամբ հինգ կուսակցություն։ Հիմնական մրցակիցներն են 2010 թվականից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Օրբանի «Ֆիդես»-ը և 2020-ին ստեղծված Պետեր Մադյարի «Տիսա»-ն (Մադյարն իշխող կուսակցությունից ընդդիմություն է անցել 2024 թվականին)։

Որոշ սոցիոլոգիական հարցումներ կանխատեսում են «Տիսա»-ի վստահ հաղթանակը, սակայն իշխանամետ կենտրոնները ենթադրում են, որ Օրբանի կուսակցությունը կպահպանի խորհրդարանական մեծամասնությունը։

  • Կիսվել: