երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հունգարիայի վարչապետը ԵՄ-ի վերաբերյալ կանխատեսումներ է արել

Հունգարիայի վարչապետը ԵՄ-ի վերաբերյալ կանխատեսումներ է արել

ԵՄ-ն կարող է ՛՛ավարտվել՛՛, ինչպես Խորհրդային Միությունը, որը փլուզվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ: Այս մասին 1956 թվականի հունգարական ապստամբության 66-րդ տարվա առթիվ հնչեցրած ելույթում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է AP-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եկեք չանհանգստացնենք նրանց, ովքեր Հունգարիայի վրա կրակում են ստվերից կամ Բրյուսելի բարձունքներից։ Նրանք կհայտնվեն նույն տեղում, ինչ իրենց նախորդները՛՛:

հունգարիայի վարչապետը նաեւ հավելել է. ՛՛Մենք այստեղ էինք, երբ առաջին նվաճող կայսրությունը հարձակվեց մեզ վրա, եւ մենք այստեղ կլինենք, երբ վերջինը փլուզվի: Մենք կդիմանանք, երբ պետք է, եւ կդիմանանք, երբ կարողանանք: Մենք մեր սրերը քաշում ենք, երբ հնարավորություն ունենք եւ հակահարված ենք տալիս, երբ գալիս են ճնշումների երկար տարիները: Մենք հաղթում ենք նույնիսկ այն ժամանակ, երբ պարտվում ենք՛՛:

 

  • Կիսվել: