Հունգարիան մերժել է «Կարպատյան ութնյակին» միանալու Ուկրաինայի հրավերը
Հունգարիան մերժել է «Կարպատյան ութնյակին» միանալու Ուկրաինայի հրավերը, հայտնում են հունգարական ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը հրավեր է ստացել Ուկրաինայից՝ միանալու այս ձևաչափին։ Սակայն Հունգարիան մերժել է հրավերը՝ հիմնավոր պատճառներով։
«Մեզ հրավիրեցին, և լավ պատճառներով մենք հրաժարվեցինք մասնակցել»,-նշել է նա, սակայն չի պարզաբանել, թե ինչու Հունգարիան չի մասնակցելու։


