ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հունգարիան հայտարարել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մտադրության մասին

Հունգարիան հայտարարել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մտադրության մասին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Սիարտոն, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք լուծում ունենք, որը չի խախտում ոչ մի պատժամիջոց, բայց միևնույն ժամանակ ապահովում է Հունգարիայի գազամատակարարումը՛՛:

Նա նաև ընդգծել է Հունգարիայի կախվածությունը ռուսական գազից ու նավթից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել էր. ՛՛Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, որ Բուդապեշտը ռուսական գազի դիմաց կվճարի ռուբլով: Եթե այդպես լինի, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում՛՛։

  • Կիսվել: